Իրավաբանական խորհրդատվություն
“Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը մատուցում է խորհրդատվական և բարդ իրավաբանական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավական դաշտում: Մեր հաճախորդների ցանկն ընդգրկում է սկսած սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից մինչև խոշոր միջազգային կազմակերպություններ: Մենք մեր բազմազան հաճախորդների անունից կազմում և կնքում ենք պայմանագրեր, օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել իրենց իրավական ռիսկերն ու շահույթները և մշակում ենք առաջադեմ ռազմավարություն ու լուծումներ` յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ:
Ընկերության նպատակն է կառուցել իրավական հիմք` իր հաճախորդների բիզնեսի հաջողության համար: Մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր հաճախորդներին տեղական և միջազգային օրենսդրությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կորպորատիվ վերակազմավորման և վերակապիտալիզացման, ինչպես նաև կորպորատիվ վերակազմակերպման, սնանկության և լուծարման վերաբերյալ դատավարությունների ընթացքում տրված մի շարք վկայությունների և այլ մասնագիտացված իրավական ասպեկտների մասին:
Որպես դատական գործընթացի աջակցություն` մենք դատավարական բանակցություններից հետո առաջարկում ենք վերլուծություն և փորձաքննություն:
Հաճախորդներին առաջարկվող իրավաբանական ծառայությունների ցանկը ներառում է`
Կորպորատիվ, Քաղաքացիական և Առևտրային Իրավունք
- Իրավաբանական փորձագիտություն
- Գործարքներ, պայմանագրեր և իրավաբանական ներկայացուցչություն ու աջակցություն
- Լիցենզիաներ և սերտիֆիկատներ
- Գրանցման, վերակազմավորման և լուծարման գործընթացներ
- Աշխատանքային օրենսդրություն. Զբաղվածության խնդիրներ
- Միաձուլման ու ձեռք բերման իրավական և կորպորատիվ վերակազմակերպում և կարգավորում
- Դատական ներկայացուցչություն
- Բանակցություններին օժանդակություն
- Իրավական փոփոխությունների և տեղեկատվական փաթեթների տրամադրում
- Միաջազգային Մասնավոր Իրավունք
- Իրավաբանական աջակցություն բանկային և ապահովագրական խնդիրներին
- Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց իրավաբանական աջակցություն
- Իրավաբանական օժանդակություն հողի և անշարժ գույքի հետ կապված գործարքներին
Հարկային, Մաքսային և Ներդրումային Իրավունք
- Հարկային և մաքսային օրենսդրություն
- Ներդրումային օրենսդրության իրավաբանական խորհրդատվություն
- Ներդրումային գործարքների կազմակերպում
- Հարկերի օպտիմիզացման և նվազեցման սխեմայի մշակում և տրամադրում
- Հարկերի վերակազմակերպում և ներկայացում հարկային և մաքսային մարմիններ