Ապահովագրություն
Ապահովագրությունը բազմանշանակ կենսական դեր ունի ձեռնարկատիրական գործունեության աճի ու առաջադիմության մեջ: 2009թ. հունիսին մեր ընկերությունը նախաձեռնեց նոր` ապահովագրական ծառայությունների ուղղություն, և սեպտեմբեր ամսին դարձավ Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության գրանցված գործակալ:
«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն հանդիսանում է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը, որի հիմնադիրը ԱՄՆ-ում ստեղծված «Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամն» է:
2005 թ. օգոստոսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք է բերել «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի բաժնային կապիտալի 35%-ը:
«Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի` ապահովագրական շուկայում վայելելով վստահելի համբավ և գրավելով առաջատար դիրքեր:
Ներկայումս Ընկերությունն առաջարկում է ապահովագրական
ծառայությունների հետևյալ ցանկը` բացառելով միայն կյանքի ապահովագրությունը.
- Ավտոմեքենաներ
- Գույք
- Բեռներ (փոխադրվող գույք)
- Պատասխանատվություն
- Առողջություն
- Դժբախտ պատահարներ
- Ճանապարհորդական (աջակցություն)
- Ֆինանսական վնասներ
Ներկայումս «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն սպասարկում է ավելի քան 10.000 հաճախորդ: