Իրավաբանական խորհրդատվություն

“Լոգիկոն Դիվելփմենթ” ընկերությունը մատուցում է խորհրդատվական և բարդ իրավաբանական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավական դաշտում: Մեր հաճախորդների ցանկն ընդգրկում է սկսած սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից մինչև խոշոր միջազգային կազմակերպություններ: Մենք մեր բազմազան հաճախորդների անունից կազմում և կնքում ենք պայմանագրեր, օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել իրենց իրավական ռիսկերն ու շահույթները և մշակում ենք առաջադեմ ռազմավարություն ու լուծումներ` յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ:

Ընկերության նպատակն է կառուցել իրավական հիմք` իր հաճախորդների բիզնեսի հաջողության համար: Մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր հաճախորդներին տեղական և միջազգային օրենսդրությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կորպորատիվ վերակազմավորման և վերակապիտալիզացման, ինչպես նաև կորպորատիվ վերակազմակերպման, սնանկության և լուծարման վերաբերյալ դատավարությունների ընթացքում տրված մի շարք վկայությունների և այլ մասնագիտացված իրավական ասպեկտների մասին:

Ոպես դատական գործընթացի աջակցություն` մենք դատավարական բանակցություններից հետո առաջարկում ենք վերլուծություն և փորձաքննություն:

Հաճախորդներին առաջարկվող իրավաբանական ծառայությունների ցանկը ներառում է`

Կորպորատիվ, Քաղաքացիական և Առևտրային Իրավունք

-         Իրավաբանական փորձագիտություն

-         Գործարքներ, պայմանագրեր և իրավաբանական ներկայացուցչություն ու աջակցություն

-         Լիցենզիաներ և սերտիֆիկատներ

-         Գրանցման, վերակազմավորման և լուծարման գործընթացներ

-         Աշխատանքային օրենսդրություն. Զբաղվածության խնդիրներ

-         Միաձուլման ու ձեռք բերման իրավական և կորպորատիվ վերակազմակերպում և կարգավորում

-         Դատական ներկայացուցչություն

-         Բանակցություններին օժանդակություն

-         Իրավական փոփոխությունների և տեղեկատվական փաթեթների տրամադրում

-         Միաջազգային Մասնավոր Իրավունք

-         Իրավաբանական աջակցություն բանկային և ապահովագրական խնդիրներին

-         Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց  իրավաբանական աջակցություն

-         Իրավաբանական օժանդակություն հողի և անշարժ գույքի հետ կապված գործարքներին

Հարկային, Մաքսային և Ներդրումային Իրավունք

-         Հարկային և մաքսային օրենսդրություն

-         Ներդրումային օրենսդրության իրավաբանական խորհրդատվություն

-         Ներդրումային գործարքների կազմակերպում

-         Հարկերի օպտիմիզացման և նվազեցման սխեմայի մշակում և տրամադրում

-         Հարկերի վերակազմակերպում և ներկայացում հարկային և մաքսային մարմիններ